Վաճառքի վերլուծաբան
SOFT TRADE LLC
Նկարագրություն
"Սոֆթ Թրեյդ" ընկերությունը փնտրում է Վաճառքի վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի վաճառքի տվյալների հավաքագրման և վերլուծության, հաշվետվությունների կազմման համար:
Պարտականություններ
-
Իրականացնել վաճառքի ցուցանիշների վերլուծություն։
-
Հավաքագրել և համակարգել վաճառքի վերաբերյալ տվյալները։
-
Կազմել պարբերական հաշվետվություններ։
-
Իրականացնել վաճառքի տվյալների համեմատական վերլուծություն։
-
Վերլուծել հաճախորդների և առևտրային ցանցերի գործունեության ցուցանիշները։
-
Համագործակցել շուկայի զարգացման պատասխանատուների և թիմի ղեկավարների հետ՝ ամենօրյա տեղեկատվությունը ստուգելու և ճշգրտելու նպատակով։
-
Կատարել անհրաժեշտ վերլուծություններ՝ օգտագործելով 1C ծրագրի տվյալների բազան։
-
Ներկայացնել կատարված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն՝ մաթեմատիկական կամ հարակից մասնագիտությամբ։
-
Աշխատանքային փորձ վաճառքի կամ վերլուծության ոլորտում։
-
MS Office ծրագրերի (հատկապես Excel), 1C և ինտերնետային գործիքների լավ իմացություն։
-
Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն։
-
Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ աշխատելու ունակություն։
-
Հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
-
Պատասխանատվության բարձր զգացում և գաղտնիության պահպանման ունակություն։
-
Նախաձեռնողականություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
-
Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, 2-րդ արդյունաբերական շրջան, 24 տարածք (Silk Soft)
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Համագործակցային և աջակցող աշխատանքային միջավայր։
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և կարողությունների։
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։