
Վաճառքի վերլուծաբան
Master Distribution LLC
Նկարագրություն
Եթե դու սիրում ես թիմային աշխատանք, ունես հաշվարկներ անելու ընդունակություններ, սիրում ես կատարել վերլուծություններ՝ ապա այս աշխատանքը հենց քեզ համար է:
Պարտականություններ
- Իրականացնում է պատվերների ընդունում վաճառքի մենեջերներից և առաքիչներից:
• Ապահովում է վաճառքին վերաբերող փաստաթղթերի ձևակերպումը:
• Իրականացնում է համակարգում արտադրանքի պատվերների և իրացված ծավալների վերլուծություն:
• Անցկացված վերլուծություների արդյունքների հիման վրա կառուցում է Ընկերության վաճառքների կանխատեսումները և տրենդերը:
• Մշակում, կազմում և ներկայացնում է պարբերական և ընթացիկ հաշվետվություններ Ընկերության վաճառքների վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը նման բնագավառում կդիտվի որպես առավելություն
- 1C ծրագրի և Excell- ի գերազանց իմացություն, այլ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- ուշադրություն մանրուքներին և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ, կիրակի հանգիստ:
Աշխատավարձը մրցակցային և կքննարկվի հարցազրույցի ժամանակ: