Վաճառքի վերլուծաբան
Zigzag
Industry:
Sales, Business Development, Procurment, Import, Export
Deadline:
7/1/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի վերլուծաբանի, ով կհավաքագրի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, կմշակի, հանդես կգա կանխատեսումներով և առաջարկներով:
Աշխատանքային պարտականություններ
Վաճառքի վերլուծություն`
- Ընկերության վաճառքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում:
- Իրացումների տվյալների բազայի վարում:
- Վաճառքի վերլուծություն ըստ վաճառքի ուղիների:
- Կանոնավոր վերլուծական հաշվետվություններ, այդ թվում նաև գնումների և իրացումների վերաբերյալ աղյուսակների, գծապատկերների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
- Վաճառքի ձագարի վերլուծություն, վաճառքի գործոնային վերլուծություն:
- Առանձին վաճառասրահների տվյալների վերլուծություն (ակտիվություն, վաճառք, կոնվերսիա, միջին գին, կտրոնի չափ, աշխատակիցների կողմից կատարված վաճառքներ):
- Վաճառքի վրա ազդող գործոնների և փոփոխության պատճառների վարկածների վերլուծություն:
- Վաճառքի սեզոնային տատանումների ուսումնասիրություն:
- Վաճառքի ավելացման տարբեր վարկածների արդյունավետության վերլուծություն:
- Պրոմոակտիվության արդյունավետության վերլուծություն:
Պլանավորում`
- Մասնակցություն ամսական, եռամսյակային, տարեկան վաճառքի պլանների կազմմանը:
- Շաբաթական, ամսական և տարեկան վաճառքի պլանների կատարման մոնիթորինգ:
- Վաճառքի թիմի հետ պլանների քննարկում և ճշգրտում:
CRM
- Գնորդների վերաբերյալ տվյալների հավաքագրման ապահովում, տվյալների բազայի վարում:
- Հաճախորդների բազայի վերլուծություն (ABC, RFM, LTV) և սեգմենտավորում:
- Վաճառքի վերլուծություն ըստ գնման չափորոշիչների:
- Վաճառքի բաժնի համար վարկածների և առաջարկների մշակում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական, տնտեսագիտական, մաթեմատիկական)
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում։
- Microsoft office, MS Power Point, MS Excel ծրագրերի գերազանց իմացություն (բարդ բանաձևեր, ֆունկցիաներ, աղյուսակներ, VLOOKUP, գրաֆիկներ, գծապատկերներ)։
- Տվյալների բազայի և մեծ ծավալների տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
- Վերլուծական աշխատանքի փորձ, արագ սովորելու կարողություն, ուշադրություն, պատասխանատվություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։
Անձնային հատկանիշներ
- Վերլուծական մտածողություն
- Համակարգային մոտեցում
- Ուշադրություն
- Տվյալների հետ աշխատանքի ճշգրտություն և կոկիկություն։
Company օverview
«Զիգզագ» ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։ Թափուր հաստիքների մասին տեղեկանալու համար կարող եք դիմել մեր ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/ZigzagAM