Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի թիմի ղեկավար (թիմ լիդեր / սուպերվայզեր)

ART GLOBAL LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Project, Product Management
Deadline:
7/11/2026

Նկարագրություն

“ԱՐՏ ԳԼՈԲԱԼ” ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով փորձառու վաճառքի թիմի ղեկավարի։

Պարտականություններ

  • Բացահայտել տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ,
  • Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
  • Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
  • Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,
  • Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան,
  • Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
  • Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ «Սուպերվայզեր, Թիմ լիդեր» հաստիքում, կամ ունենալ աշխատանքային փորձ VIP «Շուկայի զարգացման պատասխանատու» հաստիքում,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel),
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Վարորդական իրավունք ( B կարգ ) մեքենան տրամադրում է ընկերությունը,
  • Տարիքային սահմանափակում մինչև 45 տարեկան։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգստյան օր/, ժամերը՝ 9:00-18:00։

Աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։

Company օverview
address
Address
ք. Երևան, Շիրակի 47/14
address
Number of employees
1-15

Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ 

«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր 

Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media