
Վաճառքի թիմի ղեկավար/ Թիմ լիդեր/ Սուպերվայզեր
ART GLOBAL LLC
Նկարագրություն
“ԱՐՏ ԳԼՈԲԱԼ” ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով փորձառու վաճառքի թիմի ղեկավարի։
Պարտականություններ
- Բացահայտել տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ,
- Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
- Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
- Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,
- Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան,
- Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
- Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ «Սուպերվայզեր, Թիմ լիդեր» հաստիքում, կամ ունենալ աշխատանքային փորձ VIP «Շուկայի զարգացման պատասխանատու» հաստիքում,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel, power point),
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Վարորդական իրավունք ( B կարգ ) մեքենան տրամադրում է ընկերությունը.
- Տարիքային սահմանափակում մինչև 45 տարեկան։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգստյան օր/
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին, կամ դիմել նամակի միջոցով։