Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի թիմի ղեկավար

C and F Co LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Executive, Upper Management, Procurment, Import, Export
Deadline:
7/1/2026

Նկարագրություն

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն հայտարարում է Վաճառքի թիմի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին։

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի կառավարում․
  • Ամենօրյա հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ (գրավոր և բանավոր)․
  • Գնումների և վաճառքների պլանավորում և արդյունավետության մոնիտորինգ․
  • Մրցակցային միջավայրի, շուկայի միտումների և ապրանքանիշի աճի ուսումնասիրություն/վերլուծություն․
  • Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում․
  • Պլանավորում, բյուջետավորում և տարբեր մարքեթինգային միջոցառումների արդյունավետության մոնիտորինգ՝ վաճառքը խթանելու և ապրանքանիշը զարգացնելու համար:
  • Հաշվետվությունների տարբեր տեսակներ՝
  • Ապրանքանիշի տեսականու առանձնահատկությունների ուսումնասիրություն․
  • Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
  • Ապրանքանիշի առաջընթացի ռազմավարության մշակում և պրոեկտավորում․
  • Պատվերների կանխատեսում և փաթեթավորման ժամանակի պլանավորում․
  • Մարքեթինգային ծրագրերի մշակում և իրականացում, վաճառքի խթանման միջոցառումների իրականացում․
  • Գործընկերների հետ պայմանագրերի պայմանների մշակում․
  • Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում.
  • Առևտրային օբյեկտների համակարգված այցելություններ, մրցակցության ուսումնասիրություն և համապատասխան վերլուծությունների վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)․
  • Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը ողջունելի է․
  • Միջազգային ապրանքանիշերի հետ աշխատելու փորձը ցանկալի է․
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն․
  • Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։

Հավելյալ նշումներ

Թեկնածուի նախընտրելի տարիքը՝ 25+

Վայրը՝ Երևան, Շարուրի 43։

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ նամակի թեմա բաժնում նշելով պաշտոնի անվանումը:

Company օverview
address
Address
ք. Երևան, Շարուրի 43
address
Number of employees
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

See more
Benefits
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media