
Վաճառքի տարածքային պատասխանատու
LITOKOL
Նկարագրություն
LITOKOL ընկերությունը փնտրում է փորձառու վաճառքի տարածքային պատասխանատուի, ով զբաղվելու է նոր գործընկերների ներգրավմամբ և վաճառքի կետերում ապրանքների ճիշտ ներկայացման վերահսկմամբ։
Պարտականություններ
- Որոնել և ներգրավել նոր գործընկերներ
- Գործընկերների հետ պահպանել գործնական արդյունավետ հարաբերություններ
- Կատարել շրջայցեր վաճառքի կետեր (ՀՀ Մարզեր)
- Վերահսկել վաճառքի կետերում ապրանքների առկայությունը
- Վերահսկել վաճառքի կետերում ապրանքների դասավորվածությունը և ցուցադրությունը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ տեխնիկական)
- MS Office իմացություն
- Արդյունավետ հաղորդակցության հմտություն
- Վաճառքի և բանակցային հմտություններ
- Վարորդական իրավունք
Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: