Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի օպերատոր

Ekoprof LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
5/17/2025
Job posting has expired

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում 1C ծրագրի իմացությամբ, պարտաճանաչ և ակտիվ վաճառքի օպերատորի՝ վաճառքի տվյալների մշակման և ծրագիր ներմուծելու նպատակով։

Պարտականություններ

  • Իրականացված վաճառքների մասին տեղեկատվության ստացում, մշակում և ներմուծում 1C ծրագիր,
  • Տվյալների ամփոփում, հաշվետվությունների կազմում և փոխանցում համապատասխան բաժիններին,
  • Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ (1C, MS Office),
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն և նորը սովորելու ձգտում,
  • Ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբ․՝ 09։00-18։00։

Company օverview
address
Address
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Number of employees
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

See more

Spread the word! Share this job on social media