Վաճառքի օպերատոր
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար» արևային Ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում վաճառքի օպերատորներ.
Պարտականություններ
- Հեռախոսային և գրասենյակային վաճառքների իրականացում
- Հաճախորդների հետ կապի ապահովում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Տեղեկատվության ներմուծում համակարգ
- Փաստաթղթերի պատրաստում և տրամադրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
- MS Office-ի իմացություն
- Հաղորդակցման ճկուն հմտություններ
- Սովորելու և աճելու ձգտում
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը - երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
- Հասցե - Դավթաշեն 3-րդ թաղ.
- Ոլորտային վերապատրաստում
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: