Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի Ներկայացուցիչ ( ք. Գյումրի )

C and F Co LLC

Industry: Sales, Business Development
Deadline: 12/11/2024
City: Gyumri
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

C&F co ընկերությունը փնտրում է ակտիվ, նպատակասլաց, պատասխանատվության բարձր զգացում ունեցող վաճառքի մենեջեր՝ Գյումրու մասնաճյուղում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում
  • Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության ապահովում
  • Ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն։

Պահանջներ

  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Բանակցելու, վաճառքի հմտություններ,
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Վառելիքի ծախսը և մեքենայի մաշվածության գումարը փոխհատուցում է ընկերությունը:

Company օverview
address
Address
ք. Երևան, Շարուրի 43
address
Number of employees
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

See more

Spread the word! Share this job on social media