Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր/վաճառքի մասնագետ

Amara Realty

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Real Estate
Deadline:
11/19/2026

🏢 ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ |

«Amara Realty» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի նախաձեռնող, խելացի, շփվող և պատասխանատվության բարձր զգացում ունեցող մասնագետների, ովքեր կարողանում են կառուցել ամուր հարաբերություններ, հասկանալ հաճախորդների կարիքներն ու պրոֆեսիոնալ ներկայացնել անշարժ գույքը։

Մենք փնտրում ենք գերազանց հաղորդակցման հմտություններով, վստահ խոսքով, ներկայանալի արտաքինով և յուրաքանչյուր հաճախորդի վրա դրական տպավորություն թողնելու ունակությամբ թեկնածուների։

1. ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ (Sales Manager)

Աշխատանքը՝ գրասենյակից

Պարտականություններ․

  • Կապ պահպանել գույքի սեփականատերերի և վաճառողների հետ։
  • Փնտրել և ներգրավել վաճառքի ու վարձակալության ենթակա նոր գույքեր։
  • Մուտքագրել անշարժ գույքի տվյալները ընկերության բազա։
  • Նախապատրաստել և կառավարել գույքի վերաբերյալ տեղեկատվությունն ու հայտարարությունները։
  • Բացահայտել գնորդների պահանջներն ու առաջարկել համապատասխան տարբերակներ։
  • Պահպանել պրոֆեսիոնալ հարաբերություններ հաճախորդների հետ։
  • Ապահովել գույքի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտությունն ու արդիականությունը։

Պահանջներ․

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ։
  • Գրագետ, հստակ խոսք և հաղորդակցվելու կարողություն։
  • Լեզուների իմացություն. Հայերենի և ռուսերենի լավ տիրապետում (անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն):
  • Կազմակերպչական բարձր ձիրք և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Հաճախորդի կարիքները հասկանալու և համապատասխան լուծումներ գտնելու ունակություն։
  • Համակարգչային գիտելիքների առկայություն։
  • Պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և պրոֆեսիոնալ մոտեցում։
  • Ինքնուրույն աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն։
  • Վաճառքի կամ անշարժ գույքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ (Real Estate Sales Specialist)

Աշխատանքը՝ հաճախորդների հետ (տեղում/հանդիպումներով)

Պարտականություններ․

  • Աշխատել անմիջականորեն պոտենցիալ գնորդների և վարձակալների հետ։
  • Ուսումնասիրել հաճախորդների կարիքները, նախասիրություններն ու բյուջեն։
  • Ընտրել և առաջարկել համապատասխան անշարժ գույքի տարբերակներ։
  • Կազմակերպել և համակարգել գույքի ցուցադրություններն ու հանդիպումները։
  • Պրոֆեսիոնալ և գրագետ կերպով ներկայացնել անշարժ գույքը։
  • Վստահորեն պատասխանել հաճախորդների հարցերին և փաստարկել առարկությունների դեպքում։
  • Վարել բանակցություններ և աջակցել հաճախորդին վաճառքի ողջ գործընթացում։
  • Ձևավորել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ և պահպանել մշտական կապ։

Պահանջներ․

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Հաղորդակցման, հանդիպումների անցկացման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
  • Սահուն, գրագետ և լակոնիկ խոսք։
  • Լեզուների իմացություն. Հայերենի և ռուսերենի լավ տիրապետում (անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն):
  • Ներկայանալի արտաքին և դրական տրամադրվածություն։
  • Նախաձեռնողականություն, ճկունություն և արդյունքին միտված մտածելակերպ։
  • Ինքնուրույն աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն։
  • Վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ անշարժ գույքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։

💼 ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

  • Արդյունքից կախված բարձր վարձատրություն, որտեղ ձեր եկամուտը ուղղակիորեն կախված է գրանցած արդյունքներից։
  • Մասնագիտական աճի լայն հնարավորություններ անշարժ գույքի ոլորտում։
  • Պրոֆեսիոնալ և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Վաճառքի, բանակցությունների և հաճախորդների կառավարման հմտությունները զարգացնելու հնարավորություն։
  • Փորձի բացակայությունը խնդիր չէ, մենք սովորեցնում ենք զրոյից։
  • Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 19:00

📩 Ցանկանո՞ւմ եք միանալ մեր թիմին։ Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) և դարձեք «Amara Realty»-ի մի մասնիկը։

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Առանց լուսանկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվում։

📍 Հասցե․ ք․ Երևան, Նալբանդյան 37, Հայաստան

Company օverview
address
Address
Նալբանդյան 37, Երևան
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 99 144440

Amara Realty-ն միջազգային անշարժ գույքի գործակալություն է, որը հիմնված է վստահության, պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքների վրա։

Մենք միավորում ենք փորձը, նորարարությունը և շուկայի խորքային իմացությունը՝ մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում ապահով և վստահ որոշումներ կայացնելու հնարավորություն տալու համար։

Մեր առաքելությունն է՝ գույքի գնման, վաճառքի և ներդրման գործընթացը դարձնել հեշտ, անվտանգ և արդյունավետ։

See more
Benefits
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media