Վաճառքի մենեջերներ (ավտոմեքենաների)
ABC Group LLC
Նկարագրություն
Ավտոսրահում մշտական աշխատանքի են հրավիրվում պռոֆեսիոնալ վաճառքի մասնագետներ․
Ավտոմեքենաների վաճառքներով զբաղված , կամ արևային կայանների վաճառքների փորձառությամբ։
Պարտականություններ
- Ազնվություն
- Աշխատասիրություն
- Նպատակասլացություն
- Վաճառքների հմտություններ
Պահանջներ
- կրթություն Բարձրագույն կամ թերի բարձրագույն
- աշխատանքային փորձ 1 -ից 3 տարի
- պարտադիր հմտություններ Վաճառքների հմտություն
- ցանկալի հմտություններ օտար լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 6 օրյա գրաֆիկ 10․00-ից 19․00
ABC GROUP LLC-ն հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային շուկայի նորարար առաջատարներից մեկը: Մեր գործունեության հիմքում ընկած է հստակ և բարձր առաքելություն՝ նպաստել ՀՀ տնտեսության մոդեռնիզացմանը՝ խթանելով էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների տարածումը:
Մենք մասնագիտացած ենք բարձրակարգ էլեկտրամոբիլների ներմուծման և սպասարկման, ինչպես նաև լիցքավորման կայանների ցանցի զարգացման ոլորտում: Մենք հավատարիմ ենք «կանաչ տնտեսության» սկզբունքներին և ձգտում ենք բերել համաշխարհային լավագույն փորձը Հայաստան:
Որպես գործատու՝ մենք գնահատում ենք պրոֆեսիոնալիզմը, ամբիցիան և նվիրվածությունը: Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է իրացնել իր պոտենցիալը և հասնել կարիերայի նոր բարձունքների՝ ընկերության զարգացմանը զուգընթաց: Մենք փնտրում ենք գործընկերների, ովքեր պատրաստ են կիսել մեր պատասխանատվությունը և հաջողությունը:
Միացե՛ք մեզ, և եկեք միասին վարենք դեպի մաքուր և զարգացած ապագա: