
Վաճառքի մենեջեր-խորհրդատուներ
Dragon Motors Armenia
Նկարագրություն
«Dragon Motors Armenia»-ին անհրաժեշտ են վաճառքի մենեջեր-խորհրդատուներ (տղաներ և աղջիկներ)։
Պարտականություններ
- Ավտոսրահի հաճախորդներին առաջարկել և ցուցադրել մեքենաներ (առկա և պատվերով տեսականիներից),
- Ավտոսրահի հաճախորդներին օգնել կատարել իրենց համար ճիշտ ընտրություն իրենց ցանկացած ապրանքանիշի և մոդելի մեքենաների միջից,
- Հավատարիմ լինել Ընկերության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին,
- Վարել բանակցություններ,
- Ձևակերպել պատվերը` ըստ հաճախորդի ընտրության,
- Տրամադրել խորհրդատվություն հեռախոսազանգի միջոցով,
- Հետևել կնքված վաճառքի պայմանագրի ընթացքին և պայմաններին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ,
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի բազային իմացությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով։
«Dragon Motors Armenia»-ն հանդիսանում է «Dragon Motors China»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ներկայացնում է Չինաստանում արտադրված մի շարք ապրանքանիշի մեքենաներ, դրանք են`
AVATR, AION, BYD, HONDA, TESLA, LI, LEXUS, LEAPMOTOR, MERCEDES-BENZ, TOYOTA, VOLKSWAGEN, WULING, XIAOMI, ZEEKR և այլն։
Dragon Motors Armenia ընկերությունը կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին ուղղված վաճառքներ է իրականացնում, այնուհետև իրականացնում մեքենաների տեխնիկական սպասարկում։
Dragon Motors Armenia-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա և իր առջև նպատակ է դրել էլեկտրական մեքենաների վաճառքի և սպասարկման ոլորտում դառնալ առաջատարը։