Վաճառքի մենեջեր-խորհրդատուներ
Dragon Motors Armenia
Նկարագրություն
«Dragon Motors Armenia»-ին անհրաժեշտ են վաճառքի մենեջեր-խորհրդատուներ (տղաներ և աղջիկներ)
Պարտականություններ
- Ավտոսրահի հաճախորդներին առաջարկել և ցուցադրել մեքենաներ (առկա և պատվերով տեսականիներից)
- Ավտոսրահի հաճախորդներին օգնել կատարել իրենց համար ճիշտ ընտրություն իրենց ցանկացած ապրանքանիշի և մոդելի մեքենաների միջից
- Հավատարիմ լինել Ընկերության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին
- Վարել բանակցություններ
- Ձևակերպել պատվերը` ըստ հաճախորդի ընտրության
- Տրամադրել խորհրդատվություն հեռախոսազանգի միջոցով
- Հետևել կնքված վաճառքի պայմանագրի ընթացքին և պայմաններին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի բազային իմացությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։
«Dragon Motors Armenia»-ն հանդիսանում է «Dragon Motors China»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ներկայացնում է Չինաստանում արտադրված մի շարք ապրանքանիշի մեքենաներ, դրանք են`
AVATR, AION, BYD, HONDA, TESLA, LI, LEXUS, LEAPMOTOR, MERCEDES-BENZ, TOYOTA, VOLKSWAGEN, WULING, XIAOMI, ZEEKR և այլն։
Dragon Motors Armenia ընկերությունը կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին ուղղված վաճառքներ է իրականացնում, այնուհետև իրականացնում մեքենաների տեխնիկական սպասարկում։
Dragon Motors Armenia-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա և իր առջև նպատակ է դրել էլեկտրական մեքենաների վաճառքի և սպասարկման ոլորտում դառնալ առաջատարը։