Վաճառքի մենեջեր (Սոց. ցանցերի և զանգերի սպասարկում)
Elegant Hotel & Resort
Նկարագրություն
Elegant Hotel & Resort-ն աշխատանքի է հրավիրում էներգիկ, հաղորդակցվող և վաճառքի հմտություններով օժտված Վաճառքի մենեջերի։ Աշխատակցի հիմնական նպատակն է լինելու սոցիալական էջերի (Instagram, Facebook) նամակագրության և մուտքային զանգերի միջոցով ապահովել բարձրակարգ սպասարկում և իրականացնել հյուրանոցային ծառայությունների վաճառք:
Պարտականություններ
- Նամակների և զանգերի մշակում․ Սոցիալական էջերի (Facebook, Instagram) մուտքային նամակներին և հեռախոսազանգերին արագ, գրագետ ու քաղաքավարի պատասխան
- Վաճառքների իրականացում․ Հաճախորդներին հյուրանոցի ծառայությունների, ամրագրման պայմանների, հատուկ առաջարկների ներկայացում և գործարքի փակում (վաճառքի ավարտին հասցնում)։
- Հայտերի գրանցում․ Ամրագրումների ճշգրիտ մուտքագրում համակարգ և հետադարձ կապի ապահովում։
-
Հաճախորդամետ սպասարկում․ Հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական առաջարկների ձևավորում և առաջացած հարցերի արագ լուծում։
Պահանջներ
- Սոցիալական էջերի միջոցով վաճառքների կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է (հյուրանոցային ոլորտի փորձը ցանկալի է)։
- Լեզուների իմացություն․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
-
Հաղորդակցման հմտություններ․ Համոզելու, վաճառելու և լսելու բարձր կարողություններ։
-
Արագագործություն․ Սթրեսակայունություն և սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ու պատասխանելու ունակություն։