Վաճառքի մենեջեր (ՇԶՊ)
Prada Home LLC
Նկարագրություն
Prada Home ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի՝ շուկայի զարգացման պատասխանատուի (արական կամ իգական)։
Կազմակերպությունը զբաղվում է պլասմասե,ապակե տարանների ներմուծմամբ։ Աշխատում է ՀՀ տարածքում խոշոր և միջին վաճառակետերի հետ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է, եթե չունեք կսովորեցնենք,
- Ունենալ սեփական մեքենա (պարտադիր գազով կամ էլեկտրական),
- Դիմեն միայն Երևանում բնակվողները:
- Չդիմեն ներկա պահին աշխատողները
Պայմաններ
- Աշխատանքը սկսվում է Երևանից,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00,
- Աշխատանքը ավարտելուց հետո գրասենյակ վերադառնալու կարիք չկա,
- Վառելիքի ծախսը հոգում է կազմակերպությունը,
- Աշխատավարձը գործարքային է միջինը 400 000 դրամ և ավել կախված աշխատանքային փորձից։
Եթե ձգտում եք ունենալ հեռանկարային աշխատանք և աշխատել բարձր աշխատավարձով, ուղարկեք Ձեր ռեզյումեն:
Կդիտարկվեն միայն ինքնակենսագրական (resume) ուղարկած դիմորդները: