Վաճառքի մենեջեր / ք. Արտաշատ /
BL Furniture
Նկարագրություն
Մենք փնտրում ենք արդյունքամետ, ակտիվ և հաղորդակցման բարձր հմտություններով Վաճառքի մենեջերի, ով գիտի՝ ինչպես հետաքրքրությունը վերածել իրական վաճառքի և հաճախորդի հետ շփումը՝ երկարաժամկետ համագործակցության։ Եթե Դուք սիրում եք վաճառք, բանակցություն և արդյունք՝ սա Ձեր հնարավորությունն է աշխատելու զարգացող և դինամիկ միջավայրում։
Պարտականություններ
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում
- Վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում՝ լիդից մինչև փակ վաճառք
- CRM համակարգի ճիշտ և ժամանակին վարում
- Upsell և cross-sell վաճառքի տեխնիկաների կիրառում
- Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում և պահպանում
- Վաճառքի պլանների և թիրախների իրականացման ապահովում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 2+ տարվա փորձ վաճառքի ոլորտում (B2C կամ B2B)
- Վաճառքի և բանակցությունների հմտություններ
- Հաճախորդի հետ աշխատելու բարձր մշակույթ
- Արդյունքամետ մտածողություն և նպատակասլացություն
- CRM համակարգերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու և իրավիճակ կառավարելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն/անգլերենը՝ առավելություն)
Հավելյալ նշումներ
Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ
Մասնագիտական աճ և կարիերայի զարգացման հնարավորություն
Ակտիվ, նպատակային և աջակցող թիմ Դինամիկ աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում է արդյունքը
Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։
Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։
Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։
Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։
Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։