
Վաճառքի մենեջեր (նաև Wildberries-ի վաճառքի մենեջեր)
Grossmeister
Նկարագրություն
ԳՐՈՍՄԵՅՍՏԵՐ ՍՊԸ Արգավանդի խանութին անհրաժեշտ է խանութի սրահի վաճառքի մենեջեր իսկ Երևան տոնավաճառի խանութին՝ սրահի վաճառքի ու Wildberries-ի մենեջեր
Պարտականություններ
- Հաճախորդներին ներկայացնել, առաջարկել ու վաճառել ապրանքներ
- Հետևել սրահում ապրանքների համալրմանը, առկայությանն ու դասավորվածությանը
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը, հաճախորդներին տեղեկացնել գործող զեղչերի ու գովազդվող ապրանքների մասին
- Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին
- 1C համակարգչային ծրագրով ընդունել պատվերներ, ձևակերպել վաճառքներ
- Հետևել գնապիտակների առկայությանն ու իսկությանը
- Տիրապետել հաճախորդների սպասարկման վարվելակերպին
- Wildberries-ի մենեջերի համար՝ ծրագրում ներկայացնել ապրանքներ, ընդունել և ձևակերպել պատվերներ, հետևել ապրանքների ու վճարումների շարժին, փաթեթավորել ապրանքները, պատասխանել օգտատերերի հարցերին ու դիտարկումներին
Պահանջներ
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- 1C 8.3 համակարգչային ծրագրի իմացությունը ցանկալի է
- Wildberries-ի մենեջերի համար՝ մասնագիտական դասընթաց անցած լինելը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը 180․000 դրամ ֆիքսված + տոկոսներ վաճառքներից՝ ամսեկան ընդհանուր 210․000-ից 240․000 դրամ, աշխատավարձը գրանցվում է ամբողջությամբ
Տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդը
Աշխատանքի հետ կապված մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է տեղում
Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա
Արգավանդի խանութ՝ 09․00-18․00
Երևան տոնավաճառի խանութ՝ 10․00-19․00
Գրոսսմեյստեր ՍՊԸ-ն հիմնադրվել է է 2008 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է կահույքի արտադրության համար անհրաժեշտ պարագաների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով։ Հանդիսանում է որպես ներկայացուցիչ ու պաշտոնական գործընկեր ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների, BOYARD, КЕДР, Via Ferrata, Аметист, FLORENTINA Ամետիստ և այլն