
Վաճառքի մենեջեր Լոռու մարզում
Eco Step Solar Energy Solutions
Էկո Ստեպը աշխատանքի է հրավիրում մոտիվացված երիտասարդների՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ արևային համակարգերի վաճառքով զբաղվելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ։
Պրեսելլերը պետք է պատրաստ լինի.
- Սովորել, ձեռք բերել նոր, տեխնիկական գիտելիքներ
- Հանդիպել, քննարկել, ունենալ երկարատև բանակցություններ
- Աշխատել թիմում
- Համագործակցել գործընկերների՝ բանկերի, մատակարարների հետ
Պրեսելլերի պարտականությունները`
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Աշխատել ներգրավված հաճախորդների հետ
- Կազմակերպել հաճախորդների վարկավորումը։
- Զուգահեռ աշխատել ընկերության ապառիկ ֆինանսավորման և ինժեներական բաժնի հետ:
Էկո Ստեպը երաշխավորում է.
- Բարձր վարձատրվող աշխատանք (փորձաշրջանի առկայությամբ)
- Ծախսերի փոխհատուցում
- Օժանդակություն վաճառքի գործընթացում
- Մասնագիտական աճի, կարիերայի և պաշտոնի աճի հնարավորություն
Աշխատանքային ժամեր
- Երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00
Մեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Ծախսերը փոխհատուցվում են ընկերության կողմից։
Եթե հետաքրքրված եք Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերության աշխատանքային առաջարկով՝ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կազմակերպության էլ․ հասցեին։
«Էկո Ստեպ»-ը արևային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ զբաղվող ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 1-ին կարգի լիցենզավորված ընկերություն է, որը հանդիսանում է մի շարք համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Ընկերությունը աշխատում է ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, ունենալով հաջողված համագործակցության փորձ բազմաթիվ ՀՀ խոշոր հարկատու ընկերությունների հետ։։ "ԷԿՈ ՍՏԵՊԸ" իր գործունեությունը սկսել է Հայաստանում 2017թ․-ից։
Մեր նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է բոլորին։