Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր՝ կորպորատիվ առաջարկների գծով

PINK BERRY LLC

Location: գ. Ջրվեժ
Employment type: Flexible
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR, Sales, Business Development
Deadline:
11/27/2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը փնտրում է ակտիվ, նախաձեռնող և արդյունքներին միտված Վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքով:

Պարտականություններ

  • Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավում և համագործակցության հաստատում։

  • Ընկերություններին ամանորյա նվեր-բոքսերի (Christmas Boxes) առաջարկում և վաճառք։

  • Սուրբծննդյան և ամանորյա միջոցառումների տոմսերի վաճառք։

  • Կորպորատիվ առաջարկների մշակում և ներկայացում։

  • Հաճախորդների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորում։

  • Վաճառքի պլանների իրականացում և արդյունքների ապահովում։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։

  • Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ։

  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։

  • Արդյունքների հասնելու մոտիվացիա։

Հավելյալ նշումներ

Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ հասանելիություն և մշտական կապ թիմի հետ:

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 331 00855

«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media