Վաճառքի մենեջեր և PR
Բակլաչոֆֆ Քոլլեքշն ՍՊԸ
Նկարագրություն
Baklachoff Collection ռեստորանային ցանցը փնտրում է էներգիայով լի, նախաձեռնող և արդյունքակենտրոն մասնագետի, ով կօգնի զարգացնել մեր բիզնես համագործակցությունները և ներկայացնել մեր բրենդը նոր գործընկերներին։
Պարտականություններ
- Ներգրավել նոր B2B գործընկերների
- Ստեղծել և զարգացնել համագործակցություններ ընկերությունների, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, բիզնես կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ
- Ներկայացնել մեր լանչ մենյուները, կորպորատիվ առաջարկներն ու catering ծառայությունները
- Զարգացնել երկարաժամկետ համագործակցություններ և ավելացնել վաճառքները
- Մասնակցել PR նախաձեռնություններին և նպաստել Baklachoff Collection-ի ճանաչելիության աճին
Պահանջներ
- Վաճառքի, Business Development կամ PR ոլորտում փորձ
- Բանակցելու և արդյունավետ հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Նախաձեռնող և պատասխանատու մոտեցում
- Արդյունքի վրա կենտրոնացած մտածողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ Երևան
Բակլաչոֆֆը ռեստորանների մեծ ընտանիք է, որտեղ ամեն օր ստեղծվում են համերի ու մթնոլորտի նոր պատմություններ։
Մեզ միանալով՝ դու կստանաս աշխատավայր, որտեղ
✨ գնահատվում է քո նախաձեռնությունը,
✨ թիմը միշտ կողքիդ է,
✨ իսկ աճի ու զարգացման հնարավորությունները՝ անսահման։
Մի խոսքով՝ Բակլաչոֆֆում աշխատանքը ոչ թե պարզապես «աշխատանք» է, այլ մի ամբողջ ճանապարհ նոր փորձառությունների ու մարդկանց հետ։