
Վաճառքի մենեջեր (բիզնեսի զարգացման պատասխանատու)
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար» արևային Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջեր, ով պատրաստ է կառուցել գործընկերական հարաբերություններ հաճախորդների հետ և միտված է առաջընթացի ապահովման:
Պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում/ ուղիղ վաճառքների իրականացում,
- Հաճախորդներին կորպորատիվ առաջարկների ներկայացում (ապրանքատեսակները, ծառայությունները),
- Գործնական հանդիպումների իրականացում. այցեր հաճախորդներին, բանակցութունների վարում,
- Վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում, շուկայի ուսումնասիրույթուն,
- B2B վաճառքների խթանում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մեքենայի առկայություն,
- Հաճախորդամետ մոտեցում և արդյունքին միտվածություն,
- Հաղորդակցման ճկուն հմտություններ/ բանակցային հմտություններ,
- Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում,
- Նախաձեռնողականություն և պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը՝ ֆիքս. աշխատավարձ + %- ներ վաճառքներից,
- Եռամսյակային բոնուսներ՝ պայմանավորված վաճառքի ցուցանիշներով,
- Մեքենայի մաշվածության գումար,
- Վառելիքի տրամադրում,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00,
- Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ.,
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի,
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ։
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: