Վաճառքի մենեջեր | Ատամնաբուժական և բժշկական սարքավորումներ
SZ
Նկարագրություն
Եթե սիրում եք ակտիվ վաճառքները, հեշտությամբ եք կառուցում երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և ցանկանում եք, որ Ձեր եկամուտը կախված լինի Ձեր արդյունքներից, ապա միացե՛ք մեր թիմին։
Պարտականություններ
- Այցեր բուժհաստատություններ, կլինիկաներ և գործընկեր կազմակերպություններ,
- Ատամնաբուժական, բժշկական սարքերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
- Վաճառքի գործընթացի ամբողջական վարում՝ առաջին շփումից մինչև գործարքի ավարտը,
- Հաճախորդների և վաճառքների տվյալների վարում CRM համակարգում,
- Նոր հաճախորդների ներգրավում, երկարաժամկետ համագործակցության ձևավորում և գործող հաճախորդների հետ համագործակցության զարգացում,
- Շուկայի և մրցակցային միջավայրի մշտադիտարկում,
- Վաճառքի պլանների իրականացում։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն (բժշկության, ստոմատոլոգիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
- Բժշկական ոլորտի կամ սարքավորումների վերաբերյալ գիտելիքները ցանկալի են,
- Հայերենի և ռուսերենի ազատ հաղորդակցման հմտություններ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցելու հմտություններ,
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- Հաճախորդակենտրոն մտածողություն և նախաձեռնողականություն,
- B2B վաճառքների փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ատամնաբուժական կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
Ինչու՞ միանալ մեզ
- Աշխատանք կայացած և զարգացող ընկերությունում,
- Վաճառքի համար անհրաժեշտ ուսուցում և շարունակական աջակցություն,
- ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ (%),
- Եկամտի վերին սահման չկա․ որքան բարձր են Ձեր վաճառքի արդյունքները, այնքան բարձր է Ձեր վարձատրությունը,
- Բարեկամական և համագործակցային թիմ,
- Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
- Աշխատանքային այցերի համար տրանսպորտն ապահովվում է ընկերության կողմից,
- Դուք կներկայացնեք համաշխարհային առաջատար արտադրողների ատամնաբուժական և բժշկական սարքավորումներ ու նյութեր՝ աշխատելով ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Եթե ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում և ունենալ եկամուտ, որը կախված է Ձեր արդյունքներից, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։
Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։
Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։