
Վաճառքի մենեջեր (Աշտարակ, Գյումրի, Ապարան, Վանաձոր)
S.A.V. Group LLC
SAV Holding-ը արդեն ավելի քան 11 տարի է, ինչ հանդիսանում է իր ոլորտի առաջատարը՝ զբաղեցնելով հայկական շուկայի հսկա բաժինը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք զարգանում ենք երկրաչափական պրոգրեսիայով՝ դառնալով ճանաչելի և պահանջված։
Սեփական արտադրությունը մեզ տալիս է մրցունակության առավելություն, իսկ, լինելով եվրոպական արտադրողների տարածաշրջանում միակ պաշտոնական ներկայացուցիչը` հնարավորություն է տալիս մեր հետաքրքրությունների շրջանակը տարեցտարի ավելի ընդլայնել։
Ընկերության ակտիվ զարգացման շնորհիվ մենք փնտրում ենք վաճառքի մենեջերի՝ մեր ընկերական թիմին միանալու համար։
Ի՞նչ Դուք պետք է անեք.
- Կատարել մշակված գրաֆիկով այցելություններ,
- Ընդլայնել գործընկերների բազան, պատվերների տեսականին, ավելացնել վաճառքի ծավալը,
- Կատարել վաճառքի պլանը,
- Հաճախորդի պատվերները պատշաճ ձևավորել,
- Ներկայացնել օրական, ամսական հաշվետվություններ,
- Շաբաթական 2-3 օր մասնակցել ժողովներին ( ք. Երևան)։
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և դրական մտածողություն։
Ի՞նչ ենք մենք առաջարկում.
Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։
Աշխատավարձը՝ մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:
Ձեր անձնական մեքենայով, վառելիքը և ամորտիզացիան ընկերության կողմից։
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
- Բժշկական ապահովագրություն։
Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։
"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է: