
Վաճառքի Մենեջեր-առաքիչ (Վանսելլեր)
ART GLOBAL LLC
Նկարագրություն
“ԱՐՏ ԳԼՈԲԱԼ” ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով փորձառու վաճառքի մենեջեր-առաքիչի։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում,
- Հսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացում։
Պահանջներ
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ,
- Ճկունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։
Արտ Գլոբալ ընկերությունը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին, կամ դիմել նամակի միջոցով։