Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր-առաքիչ

Ասմիդա ՚՚ՍՊԸ՚՚

Industry: Sales, Business Development, Logistics, Transportation
Deadline: 6/11/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 200,000-400,000 ֏

Նկարագրություն

«Ասմիդա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների:

Պարտականություններ

  • Կատարելապես ուսումնասիրել ապրանքատեսականին,
  • Շփվել պոտենցիալ գործընկերների հետ,
  • Ներգրավել նոր գործընկերեր,
  • Բանակցություններ վարել գործընկերների հետ և ներկայացնել ապրանքները,
  • Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ,
  • Գործընկերներին խորհրդատվություն տրամադրել ապրանքների վերաբերյալ,
  • Ընդլայնել գործընկերոջ կողմից գնվող ապրանքատեսականին,
  • Գործընկերների շրջանում առաջ մղել նոր ապրանքներ,
  • Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը վաճառակետերում,
  • Լինել կոկիկ և քաղաքավարի,
  • Պատվերները առաքել գնորդներին պատշաճ կերպով,
  • Ապրանքների հանձնում-ընդունում վաճառակետեր։

Պահանջներ

  • Հաղորդակցման հմտություն. Կարողանալ հեշտությամբ հաստատել կապեր և ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, հստակ ներկայացնել սեփական դիրքորոշումը,
  • Պատասխանատվություն և կարգապահություն, ժամանակը արդյունավետ տնօրինելու ունակություն,
  • Նպատակասլացություն և համառություն. ձգտել հաճախորդների թվի աճի և վաճառքների ավելացման,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
  • BC կարգի վարորդական իրավունք։

Հավելյալ նշումներ

Ընտրված դիմորդը պետք է կարողանա սկսի աշխատանքը 01.06.2025թ.-ից կամ ցանկության դեպքում ավելի շուտ։

Նախնական ֆիքսված աշխատավարձը 150,000 դրամ + տոկոս վաճառքներից և այլ բոնուսներ։

Այլ հարցերի դեպքում զանգահարել 093-42 55 44 հեռախոսահամարով:

Հասցեն` ք. Երևան, Արցախի 30/4:

Company օverview
address
Address
Արցախի 30/4
Phone
Phone
010431410
Հանդիսանալով “Էռա” ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում`մեր գլխավոր նպատակն է խրախուսել մեր հասարակությանը անցում կատարել շիկացման և ֆլուորեսցենտ լամերից դեպի ավելի առաջադեմ և խնայող LED լոսավորման համակարգեր: Մեր նպատակն է լինել Հայաստանում առաջատար ընկերություն, որը պատրաստ է տրամադրել ինովացիոն, էներգախնայող, մատչելի լուսավորություն և էլեկրատական սարքավորումներ ցանկացած տարածքի համար: · Մեր արժեքները հիմնված են նորարարության, որակի և մատչելիության վրա: Մենք կարևորում ենք մեր հասարակության կայուն ապագան և խրախուսում անցնում կատարել ավանդական լուսավորման մեթոդներից դեպի էներգախնայող և էկոլոգիապես անվնաս LED լուսավորության. · Մենք մատակարարում ենք հուսալի և մատչելի լուսավորման համակարգեր նախատեսված կենցաղային , գրասենյակային, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, պահեստաին, կոմերցիոն և փողոցային լուսավորության համար. Ընկերություն տրամադրում է նաև առաքման և իհարկե անհրաժեշտույան դեպքում տեղադրման ծառայություններ: · Մեր ընկերությունը կատարում է ամբողջական լուսավորման աուդիտ եւ խնայողական հաշվարկների անցկացում, որպեսզի տրամադրի ձեր պահանջներին համապատասխան լուծում: · Հավատարիմ մնալով մեր արժեքներին, մենք մշտապես բարելավում և թարմացնում ենք մեր LED սարքավորումները `առավելագույնի հասցնելով արդյունավետությունը և նվազագույնի հասցնելով էլեկտրաէներգիայի սպառումը. Ընկերության ծառայութուններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Ք․ Երևան, Արցախի 30/4 հասցեում գործող մեր խանութսրահը կամ այցելել www.lightexpert.am:
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media