Վաճառքի մենեջեր
Ardis LLC
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում Retail վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի մանրածախ ցանցերի և խանութների հետ համագործակցության զարգացման, առկա հաճախորդների կառավարման և վաճառքի ծավալների աճի ապահովման համար։ Այս դերը հարմար է արդյունքների վրա կենտրոնացած թեկնածուի համար, ով ունի մանրածախ վաճառքի ալիքում աշխատանքի փորձ՝ հատկապես սննդի կամ FMCG ոլորտում։
Պարտականություններ
- Ներգրավել նոր մանրածախ ցանցեր և խանութներ՝ ընդլայնելով ընկերության վաճառքի ծածկույթը։
- Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ զարգացնելով երկարաժամկետ համագործակցությունը և ապահովելով վաճառքի աճ։
- Ներկայացնել ընկերության ապրանքատեսականին, ապահովել նոր ապրանքների մուտքը վաճառքի կետեր և ընդլայնել առկա տեսականին։
- Բանակցել համագործակցության պայմանների, գների, զեղչերի և վճարման ժամկետների շուրջ։
- Ապահովել վաճառքի պլանների և սահմանված KPI-ների կատարումը։
- Վերահսկել ապրանքների հասանելիությունը, դասավորությունը և առաջխաղացումը վաճառքի կետերում՝ համագործակցելով մերչենդայզինգի թիմի հետ։
- Համագործակցել մարքեթինգի բաժնի հետ՝ ակցիաների և վաճառքի խթանման ծրագրերի իրականացման նպատակով։
- Համակարգել պատվերների և մատակարարումների ընթացքը՝ համագործակցելով լոգիստիկայի բաժնի հետ։
- Հետևել հաճախորդների վճարումներին և դեբիտորական պարտքերին՝ համագործակցելով ֆինանսական բաժնի հետ։
- Վերլուծել վաճառքի արդյունքները, շուկայի միտումները և մրցակիցների առաջարկները, ներկայացնել հաշվետվություններ ու զարգացման առաջարկներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 3 տարվա վաճառքի փորձ մանրածախ ցանցերի և խանութների հետ աշխատանքում՝ նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում։
- Մանրածախ վաճառքի ալիքի առանձնահատկությունների և առևտրային գործընթացների իմացություն։
- Բանակցությունների վարման և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացման հմտություններ։
- Վաճառքի պլանների կատարման և հաճախորդների պորտֆելի ընդլայնման հաջող փորձ։
- Հաղորդակցման, ներկայացման և վերլուծական հմտություններ։
- MS Excel-ի և վաճառքի հաշվետվությունների հետ աշխատելու կարողություն։
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Վարորդական իրավունք և վաճառքի կետեր պարբերաբար այցելելու պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
- Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։
- Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–18։00, կիրակի՝ հանգստյան օր։
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: