Վաճառքի մենեջեր
«Tamara» LLC
Նկարագրություն
«Թամարա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի Արարատի մարզում:
Պարտականություններ
- Նպաստել վաճառքի ցուցանիշների բարձրացմանը,
- Ներգրավել նոր գործընկերներ, պոտենցիալ հահաճախորդների հետ ստեղծել գործարար հարաբերություններ,
- Ապահովել վաճառքի գործընթացի բոլոր փուլերի արդյունավետ իրականացումը,
- Կանոնավոր այցելել վաճառակետեր և ստուգել ապրանքների առկայությունն ու դասավորվածությունը, տեսանելիությունը, ապրանքային տեսքը, գնապիտակի առկայությունը,
- Հավանական գործընկերների համար պատրաստել պրեզենտացիաներ ընկերության արտադրատեսակների վերաբերյալ,
- Իրականացնել գործընկեր կազմակերպությունների պահանջարկների ուսումնասիրություն և ներկայանալ պրոֆեսիոնալ և հարմարեցված առաջարկներով,
- Վերլուծել վաճառքի արդյունքները, կազմել հաշվետվություններ և կանխատեսումներ՝ ռազմավարական պլանավորման նպատակով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Հաղորդակցման և գրագետ բանակցություններ վարելու հմտություններ,
- Հայոց լեզվի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում:
Հավելյալ նշումներ
Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: