Վաճառքի մենեջեր
Norakaruyc.am
Նկարագրություն
Norakaruyc.am-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի նորակառույց բնակարանների վաճառքի գործընթացով։
Պարտականություններ
- Կատարել խորհրդատվություն անշարժ գույքի վերաբերյալ
- Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիան
- Կազմակերպել այցեր և ուղեկցել հաճախորդներին բնակարաններ և շինհրապարակներ
- Կատարել գործընկերներին առընչվող ծրագրային աշխատանքներ և թարմացումներ
- CRM համակարգում հաճախորդների և գործարքների տվյալների թարմացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ /MS office, Google Docs/Sheets/
- Անհրաժեշտ գիտելիքներ կառուցապատման ոլորտի վերաբերյալ
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքում ներգրավվածություն
- Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում
- Ճկուն միտք,գրագետ խոսք,
Հավելյալ նշումներ
Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտությունները, վաճառքի ոլորտի հմտություններին տիրապետելը կդիտարկվի որպես առավելություն:
Հագուստի կոդ՝ գրասենյակային
Նորակառույց ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ.-ին:
Նպատակ է դրվել ստեղծել թափանցիկ գլոբալ Ծրագրային համակարգ,որը կապ կստեղծի կառուցապատողների և բնակարան փնտրողների միջև:
Համակարգում տեսանելի է ամբողջական ինֆորմացիան՝ բնակարանների արժեքները,հատակագծերը, ազատ,ամրագրված, զբաղված բնակարանների տվյալները,հս և հվ դիրքը:
Norakaruyc.am կայքը հնարավորություն է տալիս ստանալ ամբողջական ինֆորմացիա, որն անհրաժեշտ է և բավարար բնակարան գնելու համար որոշում կայացնելիս։
Ստեղծված Ծրագրային համակարգը արդյունավետ կերպով օգտագործվում է կառուցապատող կազմակերպությունների կողմից՝ վաճառքի կազմակերպման,խթանման և գովազդի համար։
Մեր նպատակն է օգնել կառուցապատող ընկերություններին IT ոլորտի գործիքակազմով և նպաստել ոլորտի զարգացմանը ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
DesignLine by Norakaruyc.am ընկերության ինտերիեր դիզայնի ճյուղն է, սոց. ցանցի հղումը՝ https://www.instagram.com/designlinebynorakaruyc