Վաճառքի մենեջեր
MODUS GRANUM
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է վաճառքի մենեջեր։
Գրասենյակային աշխատանք ։
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով Երևան քաղաքից։
Պարտականություններ
- Կազմակերպության արտադրանքի վաճառքի կազմակերպում և զարգացում։
- Պատվերների ընդունում և վաճառքի գործընթացի վերահսկում։
- Նոր հաճախորդների և վաճառքի կետերի ներգրավում։
- Գործող հաճախորդների հետ համագործակցության պահպանում և զարգացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչին տիրապետում,
- Շուկայի ուսումնասիրում, հաճախորդին լավ սպասարկում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-17։00, կիրակի օրը հանգիստ։
Դիմելու համար կարող եք զանգահարել միայն ռեզյումեն՝ ուղարկելուց հետո հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Մանրամասների համար զանգահարել երկուշաբթից-ուրբաթ 10։00-12։00, նշված հեռախոսահամարին։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;