Վաճառքի մենեջեր
NVITRO Laboratory Diagnostic Center (Dyutsazn LLC)
Նկարագրություն
Invitro Armenia ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու Վաճառքի մենեջերի, ով կզբաղվի բժշկական հաստատությունների և բժիշկների հետ համագործակցության զարգացմամբ, ընկերության ծառայությունների ներկայացմամբ և գործընկերային հարաբերությունների պահպանմամբ։
Պարտականություններ
- Բժիշկների և բժշկական հաստատությունների հետ համագործակցության զարգացում և պահպանում
- Ընկերության ծառայությունների ներկայացում
- Նոր գործընկերների ներգրավում և հաճախորդների բազայի ընդլայնում
- Բժշկական ոլորտի շուկայի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքագրում
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բժշկական կամ հարակից ոլորտի կրթությունը կդիտվի որպես առավելություն)
- Բժշկական ոլորտում վաճառքի մենեջերի կամ բժշկական ներկայացուցչի աշխատանքային առնվազն 5 տարվա փորձ
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Արդյունքների վրա կենտրոնացած աշխատանքային մոտեցում
- Հայերենի և ռուսերենի իմացությունը` պարտադիր, անգլերենի իմացությունը՝ ցանկալի
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք միջազգային բժշկական ընկերությունում,
- Մասնագիտական ուսուցում և աջակցություն,
- Զարգանալու և մասնագիտական աճի հնարավորություն,
- Հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։
Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։
Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։
Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։
INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։