Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

«ՎԳՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
9/6/2026

Նկարագրություն

«VGS HOLDING»-ն բազմապրոֆիլ ընկերություն է, որն իրականացնում է լայնածավալ գործունեություն տարբեր ոլորտներում։

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք նպատակասլաց և փորձառու վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման, վաճառքի ռազմավարության իրականացման և ընկերության կայուն աճի ապահովման համար։

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում․ Ակտիվորեն փնտրել հաճախորդներ, վարել առաջնային հաղորդակցություն և կազմակերպել հանդիպումներ:

  • Բանակցություններ և գործարքների փակում․ Քննարկել համագործակցության պայմանները, հաղթահարել առարկությունները և կնքել պայմանագրեր:

  • Առևտրային առաջարկների պատրաստում․ Ուսումնասիրել հաճախորդի կարիքները և ներկայացնել անհատականացված առաջարկներ:

  • Շուկայի վերլուծություն․ Ուսումնասիրել շուկան և առաջարկել վաճառքի զարգացման նոր ուղղություններ:

  • Վաճառքի պլանի իրականացում․ Ապահովել սահմանված KPI ցուցանիշների և վաճառքի ռազմավարության կատարումը:

  • CRM և հաշվետվողականություն․ Վարել հաճախորդների բազան CRM համակարգում և ներկայացնել պարբերական հաշվետվություններ:

  • Այլ հանձնարարականներ․ Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնից բխող այլ առաջադրանքներ:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ․ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:

  • Հաղորդակցում և բանակցություններ․ Գրագետ գրավոր և բանավոր խոսք, հաղորդակցվելու, բանակցելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու հմտություններ:

  • Անձնական հատկանիշներ․ Պատասխանատվության և պունկտուալության բարձր զգացում, ինքնակազմակերպվածություն, արագ սովորելու ունակություն և արդյունքի հասնելու ձգտում:

  • Լեզուների իմացություն․ Հայերենի գերազանց տիրապետում (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է):

  • Կրթություն․ Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ․ Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 - 18:00, Շաբաթ՝ 09:00 - 14:00 (Կիրակի՝ ոչ աշխատանքային):

  • Վարձատրություն․ Ֆիքսված աշխատավարձ 250,000 ՀՀ դրամ + % վաճառքներից:

  • Անսահմանափակ եկամուտ․ Եկամտի վերին սահման չկա․ որքան բարձր են Ձեր վաճառքի արդյունքները, այնքան բարձր է Ձեր վարձատրությունը:

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media