Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Sun Provider

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Green job
Deadline:
9/3/2026

Նկարագրություն

Sun Provider արևային էներգետիկայի ընկերությունը փնտրում է նախաձեռնող և էներգիայով լի վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին՝ օգնելով մարդկանց բացահայտել արևային էներգիայի առավելություններն ու ընտրել իրենց համար լավագույն լուծումները։

Եթե քեզ հետաքրքրում են նորարար տեխնոլոգիաները, սիրում ես շփվել մարդկանց հետ և ցանկանում ես զարգանալ արագ աճող արևային էներգետիկայի ոլորտում, ապա սպասում ենք հենց քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Հաճախորդների ներգրավում և նոր կապերի հաստատում
  • Հաճախորդների կարիքների վերլուծություն (էլեկտրաէներգիայի սպառում, բյուջե և այլն)
  • Արևային կայանների տարբերակների ներկայացում (հզորություն, առավելություններ)
  • Գնային առաջարկների կազմում և ներկայացում
  • Հաճախորդի ուղեկցում՝ սկզբից մինչև կայանի տեղադրում

Պահանջներ

  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է
  • Աշխատանքային փորձ արևային էներգիայի ոլորտում կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ

  • Երկուշաբթի – Ուրբաթ
  • Ժամերը՝ 10:00 – 19:00

Աշխատավայրը գտնվում է Վերին Անտառային 146/1 հասցեում։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media