Վաճառքի մենեջեր
PANDA MOTORS LLC
Նկարագրություն
Պանդա մոթորս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ՝ վաճառքի մենեջերի։
Պարտականություններ
- Շուկայի մոնիտորինգի, վերլուծության և մրցակցային գների ուսումնասիրության իրականացում,
- Բանակցությունների վարում, գործարքների կնքում, պայմանավորվածությունների ձեռքբերում և ամրապնդում,
- Վաճառքի ծավալների ավելացմանը և թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատաքների կազմակերպում,
- Վաճառքի վերլուծության կազմում, տեսականու և պատվերների պլանավորում,
- Վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Ֆունկցիոնալ պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Համապատասխան աշխատանքային փորձ և վաճառքի հմտությունների գերազանց տիրապետում,
- Թիմի հետ աշխատելու և կառավարելու հմտություններ,
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
- Վաճառքների տվյալների վերլուծության կարողություն, Excel-ի իմացություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10։00-19։00
Հեռախոսահամար՝ +374 93444001
«ՊԱՆԴԱ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ն առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների և մոպեդների ներմուծման, սպասարկման և վաճառքի ոլորտում։ Ընկերությունը հանդիսանում է DongFeng, DFSK և Yadea ապրանքանիշերի պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր նպատակն է խթանել էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ առաջարկելով որակյալ, հուսալի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ։ «ՊԱՆԴԱ ՄՈԹՈՐՍ»-ում մենք արժեքավորում ենք նորարարությունը, պատասխանատվությունը և բարձրակարգ սպասարկումը։