Վաճառքի Մենեջեր
Design Avenue
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և կազմակերպված աշխատակցի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընկերության ընթացիկ և նոր նախագծերի իրականացմանը։ Թեկնածուն պետք է կարողանա արդյունավետ համագործակցել գործընկերների և հաճախորդների հետ, ապահովել աշխատանքային գործընթացների սահուն կազմակերպումը և պահպանել բարձր որակի սպասարկում։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ հաղորդակցություն (հեռախոս, էլ. փոստ, հանդիպումներ)
- Պատվերների և նախագծերի համակարգում
- Առաջարկների և փաստաթղթերի պատրաստում
- Մատակարարների հետ կապի պահպանում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Կահույքի, ինտերիերի կամ նախագծային վաճառքների ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- պարտադիր հմտություններ
- ցանկալի հմտություններ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office (Word, Excel, Outlook) ծրագրերի լավ իմացություն
- Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Թիմային աշխատանքի կարողություն
Հավելյալ նշումներ
- Ապահովվում է մասնագիտական զարգացում և ուսուցում։
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
- Աշխատանք միջազգային գործընկերների և հայտնի եվրոպական բրենդների հետ։
Աշխատանքային օրեր և ժամեր Երկուշաբթի–Ուրբաթ՝ 10:00–19:00, Շաբաթ՝ 11:00–18:00, Կիրակի՝ հանգստյան օր