Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

AG Construct

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Real Estate
Deadline:
8/16/2026

Նկարագրություն

AG Construct ընկերությունը փնտրում է Վաճառքի Մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրների և առևտրային տարածքների վաճառքի իրականացման, հաճախորդների հետ կապի հաստատման, պրոֆեսիոնալ խորհրդատվության տրամադրման և գործարքների հաջող կնքման համար։

Պարտականություններ

  • Ներկայացնել ընկերության բնակելի համալիրները, բնակարանների առանձնահատկությունները, շինարարական լուծումները և առաջարկվող ծառայությունները՝ ապահովելով բարձրակարգ խորհրդատվություն,
  • Կազմակերպել ընդունելություն գրասենյակ այցելած հաճախորդներին, բացահայտել նրանց կարիքները և առաջարկել համապատասխան բնակարանային լուծումներ
  • Վարել բանակցություններ՝ ապահովելով բարձր մակարդակի հաճախորդամետ փորձառություն, վաճառքի պայմանների շուրջ և վերահսկել ամրագրման ու առուվաճառքի պայմանագրերի կնքման ողջ ընթացքը,
  • Տրամադրել խորհրդատվություն հիփոթեքային վարկավորման, եկամտահարկի վերադարձի և բնակարանի ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ,
  • Վարել հաճախորդների բազան CRM համակարգում՝ ապահովելով տվյալների ամբողջականությունն ու վաճառքի գործընթացի թափանցիկությունը,
  • Համագործակցել մարքեթինգի, իրավաբանական և ֆինանսական թիմերի հետ՝ գործարքների արդյունավետ իրականացման նպատակով։

Պահանջներ

  • 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Հաճախորդների կարիքները բացահայտելու, վաճառքի խորհրդատվություն իրականացնելու և արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ,
  • Հիմնական պատկերացում հիփոթեքային վարկավորման, անշարժ գույքի գործարքների և շինարարական նախագծերի վերաբերյալ (կամ արագ սովորելու պատրաստակամություն),
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր իմացություն,
  • CRM համակարգերով և MS Office, Google Suite ծրագրերով աշխատելու հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն, արդյունքահենություն և բիզնես էթիկայի կանոնների տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ, 10:30-19:30, շաբաթ 10։30-15։00

Հասցե՝ ք.Երևան, Սարյան 12

Company օverview
address
Address
ք.Երևան, Սարյան 12
address
Number of employees
1-15

AG Construct-ը ժամանակակից շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին և արդեն ավելի քան երկու տասնամյակ վստահությամբ գործունեություն է ծավալում Հայաստանի շինարարական ոլորտում։
Ընկերությունը մասնագիտացած է բազմաբնակարան բնակելի համալիրների, հասարակական և առևտրային նշանակության շինությունների նախագծման, կառուցապատման և զարգացման մեջ՝ համադրելով փորձը, որակը և նորարարական մոտեցումները։

Իր գործունեության ընթացքում AG Construct-ը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ նշանակալի նախագծեր՝ մասնակցելով ինչպես քաղաքաշինական նոր միջավայրերի ձևավորմանը, այնպես էլ Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություններին։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media