Վաճառքի մենեջեր
"Բարրի Թրեյդ" ՍՊԸ
Նկարագրություն
«Բարրի Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բժշկական ներկայացուցչի իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ապրանքների առաջխաղացում
- Նոր գործընկերների (բժիշկներ, բժշկական կենտրոններ) ներգրավում
- Պարբերական այցելությունների իրականացում՝ ըստ նախնական գրաֆիկի, պատշաճ կերպով ինֆորմացիայի մուտք CRM համակարգ
- Պրեզենտացիաների, սեմինարների կազմակերպում
- Գործընկերների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և պատշաճ կերպով հաշվառում CRM համակարգում
- Տոնական օրերի և գործընկերների ծննդյան օրերի շնորհավորում
- Պրոմոցիոն նյութերի, կատալոգների և գովազդային նվերների բաշխում
- Գործընկերների կողմից իրակացված վաճառքների հաշվետվությունների մշտադիտարկում
- Գործընկերների բազայի ընդլայնում
- Վաճառքների պլանի և արդյունավետության ցուցանիշների ապահովում
- Գործընկերների կողմից առաջարկվող տեսականու հետազոտում և ավելացում
- Նորությունների վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետում
- Մրցակիցների հետազոտում՝ ապրանքատեսականու և գների վերաբերյալ
- Նոր ապրանքատեսականու ավելացման վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում վերադասին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն ( բժշկական կամ հարակից ոլորտում կրթությունը կդիտարկվի որպես առավելություն)
- Աշխատանքային փորձ մարքեթինգի և վաճառքների ոլորտում (բժշկական ներկայացուցչի փորձը կդիտարկվի որպես առավելություն)
- Հաղորդակցման բարձր հմտություն
- Տեսականին գրագետ, լակոնիկ և ազդեցիկ ներկայացնելու հմտություններ
- Նյութերի վերաբերյալ ինֆորմացիան արագ ընկալելու ունակություններ
- Ժամանակի ճիշտ պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Նախաձեռնողականություն,կատարողականություն
- Պատասխանատվության բարձ զգացում
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
- Համակարգչային գրագիտություն, մասնավորապես՝ MS Office փաթեթի իմացություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն
- Ընկերությունում երկարաժամկետ աշխատելու հավակնություն
- Թիմային կողմնորոշում
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
Բարրի ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել 2015թ․-ից։ Մենք առաջարկում ենք խնամքի և հոգատարության, գեղեցկության և առողջության ապրանքների, տնային և բուժ-հաստատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների, օրթոպեդիկ պարագաների, բժշկական մահճակալների, սանիտարական և վերականգնողական հարմարանքների և շատ այլ ապրանքների լայն տեսականի: Գործում են 5 խանութ-սրահներ ք․ Երևանում, ինչպես նաև մասնաճյուղ՝ ք․ Վանաձորում և ք․ Թբիլիսիում։ Մեր առաքելությունն է՝ բարելավել մարդկանց կյանքի որակը: Մեզ կարող եք գտնել ֆեյսբուքյան, ինստագրամյան և լինքդինյան էջերում, ինչպես նաև մեր պաշտոնական կայքում։