Վաճառքի մենեջեր
Jetman Electronics
Նկարագրություն
Jetman Electronics-ը հրավիրում է աշխատանքի ակտիվ, պատասխանատու և բարեհամբույր վաճառքի մենեջերի։
Եթե ունեք վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, հետաքրքրված եք կենցաղային տեխնիկայի վաճառքով և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող ընկերությունում, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ և բարեհամբույր սպասարկում։
- Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և օգնել կատարել լավագույն ընտրությունը։
- Իրականացնել կենցաղային տեխնիկայի վաճառք։
- Իրականացնել ապրանքների ցուցադրություն և ապահովել դրանց կոկիկ ու գրավիչ դասավորվածությունը վաճառասրահում։
- Թարմացնել գնացուցակները և հետևել դրանց ճշտությանը։
- Իրականացնել գների համեմատություն և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Կենցաղային տեխնիկայի ոլորտի վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
- Համակարգչային բազային գիտելիքներ։
- Պատասխանատու, նախաձեռնող և բարեհամբույր անձնավորություն։
- Լավ հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1
Աշխատաժամերը՝ 10:30–19:30