Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Lomano

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 120,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Open to international applicants
For individuals with accessibility needs
Deadline:
7/31/2026

Նկարագրություն

Lomano-ն մասնագիտացած է ոսկերչական 3D մոդելավորման ոլորտում։

Մենք փնտրում ենք նախաձեռնող, հաղորդակցվող և նպատակասլաց վաճառքի մենեջերի, ով կապահովի հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը, արդյունավետ հաղորդակցությունը և կաջակցի վաճառքների աճին։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, վստահ եք ձեր հաղորդակցման հմտություններում և ցանկանում եք աշխատել միջազգային հաճախորդների հետ, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։

Պարտականություններ

  • Կատարել ելքային զանգեր՝ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով
  • Զրույցի ընթացքում պարզել հաճախորդի հետաքրքրվածությունն ու ներկայացնել ընկերության ծառայությունները
  • Ստեղծել և պահպանել առաջին կապը պոտենցիալ հաճախորդների հետ
  • Հավաքել և ճշտել հաճախորդների կոնտակտային տվյալներն ու կարիքները
  • Հետաքրքրված հաճախորդների տվյալներն ու անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել վաճառքի/հաճախորդների հետ աշխատող մենեջերներին՝ հետագա աշխատանքը կազմակերպելու համար

Պահանջներ

  • Վաճառքի հմտություններ և կարողություն
  • Վաճառքի և սպասարման ոլորտում փորձ
  • Ռուսերեն և անգլերեն տիրապետում և գրագետ խոսք
  • Արագ կողմնորոշվելու կարողություն

Լրացուցիչ տեղեկություններ

  • Ֆիքսված աշխատավարձ՝ 100 000 ՀՀ դրամ
  • Բոնուսային համակարգ
  • Կարիերայի աճի հնարավորություն
  • Ժամանակակից և զարգացող թիմ

Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00

Company օverview
address
Address
23 Թումանյան փողոց
address
Number of employees
16-50

Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։

Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։

Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media