Վաճառքի մենեջեր
Շինշին Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
"Շինշին" ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր և առաջարկում է․
- Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + վաճառքից բոնուսներ)
- Մասնագիտական աճի հնարավորություններ
- Ընկերական, դրական թիմ
- Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջական աշխատանքային օր
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում (այդ թվում՝ սառը զանգեր)
- Բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում
- Հաճախորդների բազայի պահպանում և զարգացում
- Հաճախորդների խորհրդատվություն՝ ապրանքների տեսականու վերաբերյալ (շինանյութեր, էլեկտրական ապրանքներ, ինժեներական սանտեխնիկա)
- Աշխատանք 1C համակարգում (պատվերների ձևակերպում, առաքումների վերահսկում)
- Դեբիտորական պարտքերի վերահսկում
- Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծություն
Պահանջներ
- Պարտադիր՝ տեսականու իմացություն (շինանյութեր, էլեկտրական ապրանքներ, ինժեներական սանտեխնիկա և այլն)
- Վաճառքների փորձ (B2B/B2C)
- Բանակցությունների հմտություններ և սառը զանգերի փորձ
- Հայաստանյան շինանյութերի շուկայի իմացություն
- Ցանկալի է 1C-ի իմացություն
- Հաղորդակցման հմտություններ և նպատակասլացություն
- Ազնիվ և աշխույժ
Մենք ներկայացնում ենք շինանյութի օնլայն խանութի նոր ձևաչափ Երևանում, որը միավորում է հարմարավետությունը նորարարական տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ սպասարկումը մեկ հարթակում։
Առաջարկում ենք օնլայն գնումների ամբողջական գործընթաց՝ լայն տեսականի, մասնագիտական խորհրդատվություն, առցանց վճարում, արագ առաքում, նաև բեռի բարձրացման ծառայություն։ Յուրաքանչյուր պատվերը իրականացվում է անհատական մոտեցմամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։
Մեր կարգախոսն է՝ «Շինանյութ մեկ հպումով», և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գնումը լինի հնարավորինս հեշտ և հարմար։
Մեզ հետ շինարարությունը կդառնա է հաճելի, ժամանակակից և արագ։