Վաճառքի մենեջեր
PechOk
Նկարագրություն
PechOK ընկերությունը փնտրում է պրեսելլեր/շուկայի զարգացման պատասխանատու՝ Երևանում, Արմավիրում և Գեղարքունիքում աշխատելու համար։
Պարտականություններ
- Շուկայի զարգացման և վաճառքի ակտիվ աշխատանքների իրականացում,
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն,
- Առևտրային կետերի գնահատում և արդյունավետ ծածկույթի ապահովում,
- Պահանջարկի գնահատում և վաճառքի ծավալների ավելացում,
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- Պատվերների ընդունում և ճիշտ ձևակերպում,
- Մերչանդայզինգի իրականացում առևտրային կետերում,
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում,
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում,
- Ապրանքների դիմաց վճարների հավաքագրում և փոխանցում ընկերություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ,
- Վաճառքի և բանակցային հմտություններ,
- Ապրանքը ճիշտ և գրագետ ներկայացնելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լավ կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
- Վարորդական իրավունք (B, C կարգի),
- Սեփական ավտոմեքենայի առկայությունը (պարտադիր):
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09։00-18։00։
Աշխատավարձը՝ ֆիքսված + % -ներ։
Pechok – թխվածքաբլիթ, որը լցնում է պահերը երջանկությամբ
Pechok ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին և առաջարկում է բարձրորակ թխվածքաբլիթների ընտրանի։ Մեր արտադրանքը պատրաստվում է Հայաստանում՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ։ Յուրաքանչյուր բլիթ ստեղծվում է սիրով ու հոգատարությամբ՝ փոխանցելու տնական համը և անմոռանալի պահերը մեր հաճախորդներին։