Վաճառքի մենեջեր
Yerkir Real Estate
Նկարագրություն
«YERKIR» անշարժ գույքի ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի առաջատար և խոշորագույն ընկերություններից մեկը ոլորտում, փնտրում է ամբիցիոզ և պատասխանատու վաճառքի մենեջեր: Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, հետաքրքրված եք վաճառքի ոլորտով և ուզում եք աշխատել արագ զարգացող ու ուժեղ բրենդի հետ, մենք պատրաստ ենք ձեզ վստահել մեր հաճախորդների ներգրավման և օնլայն վաճառքների կառավարումը
Կարևոր․ Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն փորձի բացակայությունը խնդիր չէ, քանի որ մենք սիրով կսովորեցնենք աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Մեզ համար ամենակարևորը ձեր պատասխանատվության զգացումը, հաղորդակցվելու սերն ու պրոակտիվ լինելն է։
Պարտականություններ
- Մուտքային հեռախոսազանգերի գրագետ պատասխանում
- Սառը զանգերի միջոցով համագործակցությունների հաստատում
- Հայտարարությունների մշակում,տեղադրում
- Գնման, վաճառքի, վարձակալության հայտերի ուսումնասիրում
- Գործակալների աշխատանքի կազմակերպում
- Խորհրդատվության տրամադրում հեռախոսային կապի միջոցով
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ և անշարժ գույքի ոլորտի հիմնական պատկերացումները կդիտվեն որպես առավելություն
- Բարձր հաղորդակցման հմտություններ, էմպատիա և մարդկանց հետ աշխատելու բնատուր ձիրք
- Գրագետ և ազդեցիկ տեքստեր կազմելու հմտությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ինքնակազմակերպվածություն
- Հայերեն լեզվի գերազանց և անթերի տիրապետում (գրավոր և բանավոր)։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Microsoft Office Excel գործիքի տիրապետում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 10:00-15:00
Երկիր անշարժ գույքի ընկերությունը Հայաստանում զբաղվում է ռիելթորական գործունեությամբ - անշարժ գույքի առուվաճառքով և գույքի վարձակալությունների միջնորդային գործունեությամբ։Երկիր անշարժ գույքի ընկերության մասնագետներն ունեն ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի առք և վաճառքի շուկայում: Ընկերության մասնագետների բարձր որակավորումը երաշխավորում է մեր հաճախորդների ցանկացած բարդության խնդիրների օպերատիվ լուծումը: