Վաճառքի մենեջեր
Arzni poultry farm
Նկարագրություն
«Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների:
Պարտականություններ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված վաճառքի պլանը,
- Ապահովել նոր հաճախորդների ներգրավում և վաճառքի ծավալների աճ,
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ,
- Հաճախորդներին տրամադրել տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը վաճառակետերում,
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ընկերության կողմից կազմակերպվող ակցիաների վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
- Սեփական մեքենայի առկայություն,
- Բանակցություններ վարելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն:
Հավելյալ նշումներ
Աշխատաժամանակը նորմավորված չէ:
Հասցե` Կոտայքի մարզ, գ. Արզնի, Արզնի-Աբովյան խճ. 5/2:
Խնդրում ենք CV ուղարկել միայն հաստիքով իրապես հետաքրքրված լինելու դեպքում, այն մարդկանց, ովքեր չեն կարողանալու ժամանակին և պատշաճ ներկայանալ հարցազրույցի՝ խնդրում ենք չվատնել մեր և ձեր ժամանակը:
Այլ հարցերի դեպքում զանգահարել 095 80 23 24 հեռախոսահամարով: