Վաճառքի մենեջեր
D-Energy LLC
Նկարագրություն
ԴԻ-Էներջին փնտրում է վաճառքի մենեջեր։
Ձեր հիմնական պարտականությունները`
-
Հաճախորդների ներգրավում : Նոր հաճախորդների ակտիվ որոնում, սառը/տաք զանգերի իրականացում և գործարար կապերի հաստատում:
-
Բանակցությունների վարում: Ընկերության ծառայությունների/ապրանքների ներկայացում, առևտրային առաջարկների պատրաստում և մատակարարների հետ հաղորդակցման պահպանում։
-
Շուկայի վերլուծություն: Շուկայի միտումների և մրցակիցների ուսումնասիրություն:
-
Մնացորդի և պահանջարկի կանխատեսումների իրականացում: Պահեստում մնացորդի կառավարում, առաջիկա պահանջարկի տվյալահենք կանխատեսում, պատվերների և առաքումների հոսքի վերահսկողություն։
-
Հաշվետվողականություն: Վաճառքի պլանի մշակում և կատարում, նախկին տվյալների վերլուծություն։
Մեր պահանջները`
-
Փորձ: Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում։
-
Լեզուների տիրապետում: Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
-
Հաղորդակցում: Գերազանց հաղորդակցման, բանակցություններ վարելու և հստակ պայմանավորվածություններ ստեղծելու հմտություններ:
-
Անձնային որակներ: Նպատակասլացություն, նախաձեռնողականություն, թիմում աշխատելու ունակություն:
-
Տեխնիկական հմտություններ: MS Office-ի (հատկապես Excel) և CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ: 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ի՞նչ ենք առաջարկում մենք`
-
Մրցունակ աշխատավարձ
-
Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման մեծ հնարավորություններ:
"Դի֊էներջի" ՍՊ ընկերությունը 2013 թվականից իրականացնում է էներգետիկ ոլորտում նախագծային աշխատանքներ: Ընկերությունը կատարում է 0.22կՎ , 0.4կՎ, 6-10կՎ և 35-110կՎ լարման ցանցերի նախագծում