Վաճառքի մենեջեր
Candela
Նկարագրություն
Կանդելա խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում վաճառքի գծով մենեջերի:
Պարտականություններ
- Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
- Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական գործարար հարաբերություններ հաճախորդների հետ,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Վաճառքի ծավալների ավելացում,
- Պահանջարկի բացահայտում,
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում,
- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում։
Պահանջներ
- Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
Փնտրվող մասնագետները պետք է ունենան՝
- Գրագետ, կիրթ խոսելու ունակություն,
- Կիրթ պահվածք,
- Ցանկալի է, հայերենից բացի, տիրապետել ռուսերենի, անգլերենի:
Պահանջվող հատկություններ
- Պարտաճանաչություն, կարգապահություն,
- Բանակցային տեխնիկաների գիտելիքներ,
- Հաղորդակցվելու, ներկայացնելու և ազդեցություն գործադրելու հմտություններ,
- Ինքնուրույն աշխատելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Թիմում աշխատելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 10:00-19:00, կիրակի՝ 11:00-17:00, շաբաթը մեկ օր հանգիստ։
<<Արմլեդ>> ընկերությունը 2016 թվականից գտնվում է լուսդիոդային սարքավորումների շուկայում։ <<Արմլեդը>> հանդիսանում է նախագծահաշվարկային ընկերություն և լուսադիոդային լամպերի խոշոր ներկրող մի շարք երկրներից։ <<Արմլեդի>> տեսականին թույլ է տալիս լուծել տարբեր ոլորտներում որակյալ և էֆֆեկտիվ լուսավորության կազմակերպման բազում խնդիրներ։