Վաճառքի մենեջեր
Սկարլետ ՍՊԸ
Նկարագրություն
Սկարլետ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի՝ վաճառքի գծով մենեջերի, վարորդական իրավունքով, անձնական մեքենայով։
Պարտականություններ
- Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
- Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական գործարար և հաճախորդների փոխհարաբերությունները,
- Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում։
Պահանջներ
- Սեռը` արական, իգական,
- Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձ,
- Փնտրվող մասնագետները պետք է ունենան,
- Գրագետ, կիրթ խոսելու ունակություն,
- Կիրթ պահվածք։
Պահանջվող հատկությունները
- Պարտաճանաչություն, կարգապահություն,
- Բանակցային տեխնիկաների գիտելիքներ,
- Հաղորդակցվելու, ներկայացնելու և ազդեցություն գործադրելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-շաբաթ՝ 09։00-18։00,
Աշխատավարձը` ֆիքս + վաճառքից % (250000-450000 դրամ)։
Սկարլետ ՍՊԸ-ն հանդիսանում է դպրոցական տետրերի արտադրությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպությունը հայկական շուկայում: Կազմակերպությունը գործում է սկսած 1998թ.-ից: Այն ունի նաև պոլիէթիլենային տոպրակների, անձեռոցիկի և ինքնակպչուն ժապավենի արտադրություն: Լինելով բարեխիղճ և իր հաճախորդին հավատարիմ կազմակերպություն՝ այն աճել և իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում: