Վաճառքի մենեջեր
Ռոդիսս
Ընկերության մասին.
Rodiss -ը մասնագիտացած է պահեստային տարածքների նախագծման, կահավորման և օպտիմալացման մեջ։
Մենք տրամադրում ենք մետաղական դարակաշարային համակարգեր պահեստների և խանութների համար, ինչպես նաև առաջարկում ենք լուծումներ պահեստային տարածքների ֆունկցիոնալության ու անվտանգության բարձրացման համար։
Մենք փնտրում ենք.
Մեր թիմին միանալու է հրավիրվում նպատակասլաց և բանիմաց մասնագետ , ով կվարի վաճառքի գործընթացը և կամրապնդի կապը մեր գործընկերների հետ։
Ինչո՞վ եք զբաղվելու.
- Վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում և իրականացում,
- Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում,
- Շուկայի վերլուծություն, նոր հնարավորությունների բացահայտում և վաճառքի ծավալների ընդլայնում,
- Կոմերցիոն առաջարկների կազմում և ներկայացում,
- Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։
Ձեր որակավորումները.
- Գրագետ բանավոր և գրավոր խոսք (հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի առավելություն),
- Հաղորդակցման և բանակցային բարձր հմտություններ,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- CRM համակարգերի հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
- Վերլուծական մտածողություն և նախաձեռնողականություն
Մենք առաջարկում ենք.
- Աշխատանք արագ զարգացող և մրցունակ ոլորտում,
- Մասնագիտական աճի հնարավորություն (նախագծային վաճառքներ, խորհրդատվություն),
- Արդյունքներին միտված գործընկերային միջավայր։
Rodiss-ում մենք ստեղծում ենք պահեստային և լոգիստիկայի ժամանակակից լուծումներ, որոնք օգնում են բիզնեսներին ավելի արագ ու արդյունավետ աշխատել։
Մենք ոչ միայն կառուցում ենք պահեստներ ու տեղադրում դարակաշարեր, այլ նաև զարգացնում ենք թիմ, որը սիրում է իր գործը և միասին առաջ է տանում արդյունքները։
Մեզ միանալով՝ դու դառնում ես ընկերության մաս, որտեղ քո գաղափարները լսվում են, իսկ քո աճը կարևոր է նույնքան, որքան բիզնեսի հաջողությունը։