Վաճառքի մենեջեր
Parisian Sweet
Location:
Ձորաղբյուր
Salary:
Monthly
120,000-300,000
֏
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek, Six-day workweek
Work experience:
Junior, Mid level
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերների։
Պարտականություններ
- Ամենօրյա այցելություն վաճառքի կետերին՝ ըստ կազմված գրաֆիկի,
- Պաշարների ստուգում՝ չպետք է լինի խափանում կամ պակասուրդ,
- Տեղադրված արտադրանքի տեսքի, մաքրության և դիրքավորման վերահսկում,
- Ֆոտո-հաշվետվություն յուրաքանչյուր կետից (ժամը/վայրը նշված),
- Գործարքների նախաձեռնություն և փակման հմտություն,
- Ակցիաների, նորությունների և առաջարկների ճիշտ ներկայացում,
- Վաճառքի պլանի կատարում՝ շաբաթական և ամսական KPI-ներով,
- Վերադարձների տոկոսը պահել մինչև 7% սահմանում,
- Վերադարձների պատճառների բացահայտում և լուծում տեղում,
- Պարբերաբար ստուգել պահպանման պայմանները խանութներում,
- Ապրանքի ճիշտ դասավորվածություն՝ ըստ բրենդային ստանդարտների,
- POS նյութերի (էտիկետներ, QR, բուկլետներ) տեղադրում ըստ ցուցումների,
- Վիտրինաների վիճակի մշտական հետևում,
- Սուպերմարկետների և HoReCa կետերի հետ կապի պահպանում,
- Պատվերների կայունացում և ընդլայնում նոր կետերում,
- Բողոքների մշակման արագ արձագանք՝ առանց ինքնուրույն որոշում կայացնելու,
- Համակարգի նկատմամբ / հստակ ենթարկվել ընկերության կանոններին և գործընթացներին,
- Չեմպիոնի մակարդակի արձագանք՝ առաքելության և բրենդի նկատմամբ,
- Օգտագործվող սարքավորումների (մեքենա, ապրանք․․․) պատասխանատվություն։
Պահանջներ
- Բարձր շփվողություն և վստահ խոսք,
- Պետք է կարողանալ հանգիստ, գեղեցիկ և համոզիչ ներկայացնել ապրանքը վաճառքի կետերում,
- Արագ ընկալում և արագ սովորելու ունակություն,
- Աշխատանքը պահանջում է արագ կողմնորոշվել, հիշել գրաֆիկները, վաճառքի կանոնները, պահեստի ստուգումը և հաշվետվությունը,
- Կարգապահություն և պատասխանատվություն Ժամանակին այցելություններ, ճիշտ ֆոտո-հաշվետվություն, վաճառքի կետերի վերահսկում առանց բացթողումների,
- Քարտեզով աշխատելու, ճանապարհը ճիշտ պլանավորելու հմտություն,
- Անհրաժեշտ է աշխատել արագ, առանց անիմաստ շրջելու,
- Հաշվետվողականություն օրվա վերջում՝ հստակ բլանկի թարմացում, պաշարների գրանցում, մնացորդների վերահսկում,
- Նուրբ, հանգիստ, բայց նպատակային էներգիա Վաճառքի մենեջերը ներկայացնում է բրենդը, և նրա ներկայությունը պետք է լինի վստահ, շփման մեջ՝ հավասարակշռված,
- Առավելություն կհամարվի՝ վաճառքների, սպասարկման կամ սուպերմարկետների հետ աշխատանքի փորձը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00–17:00, շաբաթական 5-6 օր։
Company օverview
Number of employees
1-15