Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Rubinar

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Open to international applicants
Green job
Deadline:
11/23/2025

Նկարագրություն

RUBINAR ընկերության դուստր կազմակերպությունը՝ «Power Trade» ընկերությունը փնտրում է վաճառքի պատասխանատու։ «Power Trade» ընկերությունը ազատականացված էլ. Էներգետիկական շուկայում էլեկտրաէներգիայի մատակարար ընկերություն է։ Մեր կազմակերպությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, գնմամբ և վաճառքով։ Մենք փնտրում ենք վաճառքի պատասխանատուներ, ովքեր կիրականացնեն նախագծային վաճառքներ։

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի վերլուծություն,
  • Իրականացնել ակտիվ վաճառքներ,
  • Վարել բանակցություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ և ներգրավել նոր հաճախորդներ,
  • Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների և այցելությունների վերաբերյալ,
  • Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ 2-3 տարի,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Արագ կոմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Անձնական ավտոմեքենա։

Հավելյալ նշումներ

Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00–19։00։

Ֆիքս. աշխատավարձ և տոկոսներ գործարքներից։

Company օverview
address
Address
Սունդուկյան 19/4
address
Number of employees
16-50
Phone
Phone
099276000

RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 12 տարվա փորձառություն։

Մեր ավելի քան 12 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։

Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։

RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։

Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 12 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media