
Վաճառքի մենեջեր
Decart Architectural Studio
Նկարագրություն
Ընկերությունն զբաղվում է ճարտարապետական նախագծերի իրականացմամբ, շինարարական ոլորտի նյութերի ներմուծմամբ և վաճառքով։
Փնտրում ենք վաճառքի մասնագետի, ով իրականացնելու է՝
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Հաճախորդների ներգրավում, շուկայի ընդլայնում,
- Զեղչային համակարգի մշակում,
- Կրեդիտորական պարտքի վերահսկողություն,
- Վաճառք:
Աշխատանքը կարող է լինել և՛ հիմնական աշխատանքային պայմանագրով Ընկերության ցուցասրահում, և՛ գործընկերային սկզբունքով՝ ակտիվ վաճառքների իրականացման պայմանավորվածությամբ։
Պարտականություններ
Վաճառքի գործառույթներ
- Իրականացնում է այցեր և հանդիպումներ հաճախորդների հետ,
- Մշակում և ներկայացնում է գնային առաջարկ հաճախորդին,
- Իրականացնում է Ընկերության ապրանքախմբի վաճառք,
- Վերահսկում է կրեդիտորական պարտքը, հետևում է ժամկետներին, ապահովում է վերադարձելիությունը,
- Տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին,
- Մասնակցում է գնագոյացման գործընթացին, զեղչերի, ակցիաների տրամադրման քաղաքականության մշակմանը, վաճառքի գործընթացում դրանց կիրառմանը,
- Իրականացնում է հաճախորդի պահանջմունքի վերլուծություն, բավարարվածության գնահատում,
- Կազմակերպում է վաճառված ապրանքի անվնաս և ժամանակին տեղափոխությունը և մատակարարում:
Շուկայի ուսումնասիրություն, հաճախորդների ներգրավում, սպասարկում
- Մշակում և ներդնում է իրեն վստահված ապրանքախմբի վաճառքի ծառայությունների զարգացման ռազմավարություն,
- Մշակում է հաճախորդների ներգրավման ռազմավարություն, ներգրավում է նոր հաճախորդներ,
- Մշակում և իրականացնում է մեծածախ վաճառքի զարգացման ռազմավարություն,
- Իրականացնում է շուկայի վերլուծութուն,
- Համագործակցում է մարքեթինգի բաժնի հետ, ըստ վաճառքի անհրաժեշտության պատվիրակում է մարքեթինգային վիզուալներ, գովազդներ,
- Հանդես է գալիս բարելավման առաջարկներով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում առնվազն 2–3 տարվա փորձ,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- MS Office փաթեթի լավ իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հնարավոր է և՛ ճկուն գրաֆիկ, և՛ աշխատանք օֆիսից՝ 6 օրյա գրաֆիկով։
Ճարտարապետական նախագծում, ինտերիեր դիզայն, միջավայրի ձևավորում։ Architectural Planning, Interior Design, Landscaping
Շինարարություն— ներմուծում վաճառք